ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

«Այսօր մեր հայրենիքին պատուհասած ծանր պայմաններում ենք վերարժևորում ուսուցչի տոնի խորհուրդը՝ կորսված և բզկտված հայրենիքի այրող կարոտով, նահատակված աշակերտության հիշատակը խնկարկելով: Այժմ մեզնից միայն ֆիզիկապես բացակա են նաև իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած ուսուցիչները, զինղեկներն ու տնօրենները.Արմեն Մաքսիմի Շահնազարյան- Հադրութի շրջանի Քյուրաթաղի միջնակարգ դպրոցի զինղեկ, Զաքար Արմիկի Սարգսյան – Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի զինղեկ, Արմեն Բորիսի Դոլուխանյան-Ստեփանակերտի թ.11 ավագ դպրոցի զինղեկ, Հարութ Ալեքսանդրի Պետրոսյան -Վակունիսի հիմնական դպրոցի զինղեկ,Սուրեն Աշոտի Հովհաննիսյան – Փակահանի միջնակարգ դպրոցի զինղեկ, Մելիքսեթ Սահակի Սահակյան -Ասկերանի շրջանի Սզնեքի միջնակարգ դպրոցի տնօրենԳրիգորի Եղիշեի Ղահրամանյան– Ասկերանի շրջանի Սղնախի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,Արթուր Հովիկի Սարգսյան – Մարտունու շրջանի Մաճկալաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,Սասուն Շուրայի Ամիրջանյան – Հադրութի շրջանի Մարիամաձորի միջնակարգ դպրոցի զինղեկ,Գևորգ Հրայրի Սիմոնյան – Քաշաթաղի շրջանի ՈՒռեկանի միջնակարգ դպրոցի զինղեկ, Էրիկ Միշայի Պետրոսյան – Շահումյանի շրջանի Զուարի միջնակարգ դպրոցի զինղեկ,Գևորգ Ռաֆայելի Կիրակոսյան – Շահումյանի շրջանի Հավսաթաղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,Աշոտ Արայի Կոստանյան – Քաշաթաղի շրջանի Ուռեկանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, Հայասեր Էդուարդի Հովսեփյան – Մարտունու շրջանի Խնուշինակի միջնակարգ դպրոցի ուսուցիչ…Առանց նրանց, այո՛, սիրելի՛ ուսուցիչ, առանց նրանց, շարունակում եք օրհասի վերջին շունչը կյանք դարձնել ու վերքերից երգեր ձոնել: Քանի՜, քանի՜ նահատակվածներ շարունակում են աշակերտ մնալ Ձեր մեջ՝ ներշնչելով Ձեզ նոր սկիզբ ու ընթացք, անմահության խոստում:Սիրելի՛ ուսուցիչ, մեր հերթական գոյամարտը նոր իմաստավորումներով է դնում հայրենիքի, արարչի, ստեղծագործ կյանքի, կրթության ու դաստիարակության, բարձրագույն ապրումների ու արժեքների և ի վերջո կյանքի հաստատման գաղափարը: Մեր գոյության, գիտելիքի, իմացության, արժեքների սերմանման ողջ ընթացքում դուք եք դարբնել միտքն ու ոգին՝ ցրելով աշխարհի ունայնության և մարդու անցավորության գաղափարը: Դուք անվարան հաղթահարել եք և շարունակում եք հաղթահարել մեր համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մեր հայրենիքին պատուհասած անողոք փորձությունները: Այսօր ևս Ձեզ է վերապահված դառնալու ժամանակի առաջմղիչը, բարոյական ու հոգևոր սննդի անսպառ րաբունապետը:Հատիկի աստվածաշնչյան օրինակով մենք նորից ծիլ կտանք, իսկ դուք նորից կդառնաք ճշմարտության, ազատության և ուժի սերմանման գաղափարական կնքահայրը: Դուք վաստակել եք…»։