ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կանաչ ժամ» կամ «Ս. Հովհաննես Մկրտիչ» եկեղեցի – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կանաչ ժամ» կամ «Ս. Հովհաննես Մկրտիչ» եկեղեցի

Կանաչ ժամը գտնվում է սարահարթի բարձրադիր՝ հյուսիսարևմտյան մասում, որտեղից երևում է քաղաքի ամբողջ համայնապատկերը։ Եկեղեցին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է 1818թ.: Կառուցված է արևելք-արևմուտք առանցքով, խաչաձև հատակագծով, առանց սյուների, թաղակապ, սրբատաշ քարով։ Ունի երկու դուռ՝ հյուսիսային և արևմտյան կողմերից, զանգակատուն և գմբեթ։ Եկեղեցու երկարությունը (զանգակատան հետ միասին) 27.7մ է, լայնությունը՝ 10.9մ։ Հուշարձանն աչքի է ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ որմնամույթերով նրանից որոշակիորեն առանձնացված է, որի հետևանքով ավելի է ընդգծվում դեպի աղոթարանը տանող շքամուտքի հանդիսավորությունը։