ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ 7-ՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ 7-ՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ 7-ՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

Ս.թ. օգոստոսի 24-ին մեկնարկել Է Արցախի հանրակրթական դպրոցների զինղեկների ուսումնագործնական վերապատրաստումների 7-օրյա դասընթացը։ Վերապատրաստումների հիմնական նպատակը նախնական զինվորական պատրաստություն առարկան դպրոցներում որակական և գաղափարական առավել բարձր հիմքերի վրա դնելն է և զինղեկների լիազորությունները դպրոցներում և համայնքներում ընդլայնելը։ Վերապատրաստման դասընթացների բացման արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Ա. Բեգլարյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը։ Ողջույնի իր խոսքում ԿԳՄՍ նախարարը կարևորեց դասընթացների նշանակությունը դպրոցներում և համայնքներում, բնակչության բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանն ու կարգավորմանն ուղված քայլերում, ինչն էլ թույլ կտա դիմագրավելու երկրի առջև ծառացած մարտահրավերներին։Ոգեկոչելով Արցախյան 3-րդ պատերազմում զոհված 4 զինղեկների հիշատակը՝ Լ. Ղարախանյանը նշեց, որ հանուն ընկածների այսօր մենք պետք է կրկին բռունցքվենք ու պայքարենք լուսավոր ապագայի և վսեմ գաղափարների իրագործման համար։