ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Ուրախությամբ հայտնում ենք,  որ 2021 թվականի կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխարհի առաջնությունում Մարտունու թիվ 1 միջնակարգ-հոսքային դպրոցի շրջանավարտ Գևորգ Ավանեսյանը նվաճել է արծաթե մեդալ։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում և իր գոհունակությունն է հայտնում Գևորգին ու նրա ուսուցչուհուն՝ Ռիտա Եսայանին։ 

Սա հետպատերազմյան Արցախի կրթական համակարգի կարևոր նվաճումներից է, քանի որ բնագիտության զարգացումը շարունակում է մնալ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթ խնդիրը։