ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ընդհատված ուսումնական գործընթացը հեռավար ձևով իրականացնելու, հեռավար ուսուցման կազմակերպման  հնարավորություններն ու խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով իրականացնում է հարցում:

Բոլոր ուսուցիչներին խնդրում ենք ժամանակ հատկացնել հարցաթերթիկը լրացնելու և մինչև մարտի 30-ը ուղարկելու համար: Պատասխաններից ընտրված տարբերակները խնդրում ենք ընդգծել:

Հարցաթերթիկին կարող եք ծանոթանալ հղումով 
http://edu.nkr.am/?p=6182
տեղադրված է word և pdf տարբերակներով:

Խնդրանք ուսուցիչներին, ովքեր ունեն ինտերնետ-կապ.
հարցաթերթիկը ներբեռնել, լրացնել և մինչև մարտի 30-ը ուղարկել nmartirosyan@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Խնդրանք տնօրեններին.
Ձեր դպրոցի՝ ինտերնետ-կապ կամ համակարգիչ չունեցող ուսուցիչներին հարցաթերթիկ տրամադրել թղթային տարբերակով և լրացված հարցաթերթիկները մինչև ապրիլի 1-ն ուղարկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն: