ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում

1. Մշակութային ծառայությունների ապակենտրոնացման և մշակույթի համաչափ զարգացման ծրագիր

ԱՀ շրջաններում մշակույթի զարգացմանն ուղղված  բաժնի գործունեությունը միտված է շրջաններում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, դեպի շրջաններ մշակույթի ապակենտրոնացմանը, մշակութային կյանքի խթանմանն ու զարգացմանը, շրջաններում մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը, միջշրջանային մշակութային համագործակցության խթանմանը:

ԱՀ շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման, համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին ԱՀ շրջանների բնակչության ընդգրկվածության ընդլայնման նպատակով բաժինը պարբերաբար կազմակերպում է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների կենտրոնացված հյուրախաղերը ԱՀ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում:

ԱՀ շրջաններում բաժնի կողմից կազմակերպվում են նաև ՀՀ ժողովրդական ու ազգագրական համույթների համերգները:

ԱՀ  շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման, գյուղական բնակավայրերի բնակչության կուլտուրական սպասարկման ձևերի և մեթոդների զարգացման ու կատարելագործման նպատակով կազմակերպվում են նաև ԱՀ շրջանների  վարչակազմերի մշակույթի և երիտասարդության կենտրոնների համույթների կենտրոնացված համերգները  գյուղական բնակավայրերում և ելույթները  ԱՀ ՊԲ զորամասերում : 

 ԱՀ շրջանների վարչակազմերի  մշակույթի և երիտասարդության կենտրոնների համույթների կատարողական վարպետության, գեղարվեստական և ստեղծագործական մակարդակի բարձրացման, համույթների գործունեության խթանման, նրանց միջև մրցակցության ստեղծման նպատակով պարբերաբար համույթների միջև կազմակերպվում են մրցույթներ : Մրցույթում լավագույն ճանաչված համույթին ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն :

Աջակցություն է ցուցաբերվում ԱՀ շրջանների վարչակազմերի մշակույթի և երիտասարդության կենտրոններին, արվեստի դպրոցներին՝ ստեղծագործական նախագծերի իրականացման, տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով :

Մեծ նշանակություն է տրվում ԱՀ շրջանների և մայրաքաղաքի միջև թատերահամերգային հյուրախաղերի, միջշրջանային, միջհամայնքային մշակութային միջոցառումների, փառատոների, մրցույթների, համատեղ համերգների կազմակերպման աշխատանքներին:

2. Վարպետաց դասեր, վերապատրաստման դասընթացներ

ՀՀ և ԱՀ  ԿԳՄՍ նախարարությունների համագործակցության շրջանակներում ՀՀ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի լավագույն մեթոդիստ-մանկավարժների մասնակցությամբ,պարբերաբար՝տարին 2-3 անգամ, տարբեր մասնագիտությունների գծով կազմակերպվում են վարպետաց դասեր, վերապատրաստման դասընթացներ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջների, ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների դասատուների և աշակերտության համար՝ ուսումնամեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Վարպետաց դասերը նպաստում են երեխաների գեղագիտական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը, գեղագիտական դաստիարակությանը;

Վերոնշյալ ծրագիրը մեծ նշանակություն ունի ՀՀ մարզերում և ԱՀ շրջաններում մշակութային  կրթությունն ակտիվացնելու գործում:

Ծրագրի շրջանակներում մշակվում են երաժշտական և արվեստի ուսուցման մասնագիտական ծրագրեր և տրամադրվում մշակութային կրթական հաստատություններին:

Վարպետաց դասերի և վերապատրաստման դասընթացների ընթացքում բացահայտվում են շնորհալի և տաղանդավոր երեխաներ, համապատասխան աշխատանքներ տարվում նրանց ստեղծագործական կարողությունների և հմտությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ՀՀ և ԱՀ գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համատեղ համերգներ՝ փորձի փոխանակման նպատակով:    

3. Մշակույթի  ոլորտի կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագիր

Մշակույթի ոլորտի առաջնային խնդիրներից է ստեղծագործական աշխատողների վերապատրաստումը և վերաորակավորումը:

Պարբերաբար ապահովվում է մշակույթի ոլորտի մասնագետների մասնակցությունը  ք. Երևանում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:

Դասընթացներն անցկացվում են դասախոսությունների, գործնական պարապմունքների, ստեղծագործական  ինքնուրույն աշխատանքների և ծրագրով սահմանված այլ եղանակներով ու մեթոդներով:

Ծրագրի նպատակն է ՝

-մշակութային ծառայությունների որակի բարձրացումը,

– մշակույթի  ոլորտի որակյալ կադրերով ապահովման արդյունավետ  համակարգի ձևավորումը,

– մշակույթի ոլորտի կադրային պահանջարկի բավարարումը:

Ծրագրով նախատեսվում է կադրերի վերապատրաստում՝ մասնագիտական որակավորման բարձրացում և մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում:

Մեծ նշանակություն է տրվում գեղարվեստական կրթության ոլորտի կադրերի վերապատրաստման և մշակութային  կրթության շարունակականության ապահովման խնդիրներին:

Առանձնակի կարևորվում է  նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստումը, ինչը նպաստում է այդ կազմակերպություններում մշակութային ծառայությունների որակի աճին:

4. Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ

Բաժինն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տալիս ազգային մշակույթի պահպանմանը, զարգացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչությանը:

Այդ նպատակով կազմակերպվում է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական ամենամյա մրցույթ,  որի նպատակն է հայկական ժողովրդական երգարվեստի և երաժշտարվեստի բնագավառներում բացահայտել  շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

Մրցույթը մեծ նշանակություն ունի ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների միջև շփման, համագործակցության և հանրապետությունում ազգային նվագարանների ուսուցման գործընթացի զարգացման  համար:

Այն կազմակերպվում է  մեկ փուլով,երկու տարիքային խմբերով՝

ա/ կրտսեր խումբ՝ մինչև 16 տարեկան / ներառյալ/

բ/ ավագ խումբ՝ 17-ից  25 տարեկան:

Մրցույթին կարող են մասնակցել ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի «Ազգային նվագարաններ» և «Ժողովրդական երգեցողություն» բաժինների շնորհալի աշակերտներ, ուսանողներ /անհատ կատարողներ/, ինչպես  նաև խմբեր, նվագախմբեր ովքեր հանդես են գալիս երկուական  ստեղծագործությամբ՝ մասնակիցների կամ խմբերի ղեկավարների ընտրությամբ:

Մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած  անհատ կատարողները իրավունք են նվաճում մասնակցել ք. Երևանում կազմակերպվող ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական  ամենամյա մրցույթին:

5. Արցախի շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման և կատարելագործման ծրագիր

 Բաժնի կողմից մեծ ուշադրություն է դարձվում տաղանդավոր երեխաների կրթության, ստեղծագործական կարողությունների և ունակությունների զարգացման ու  մասնագիտական ինքնադրսևորման համար արդյունավետ միջավայրի  ստեղծմանը:

ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտների միջև պարբերաբար կազմակերպվում են տարբեր մրցույթ-փառատոներ, որոնց ընթացքում բացահայտված տաղանդավոր պատանի երգիչ-երաժիշտների հետ անցկացվում են լրացուցիչ պարապմունքներ՝ ստեղծագործական կարողությունների հետագա զարգացման նպատակով:

Ապահովվում է Արցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող միջազգային մրցույթ-փառատոներին:

Ծրագրի նպատակն է՝

-շնորհալի և տաղանդավոր երեխաների բացահայտումը,

– նրանց մասնագիտական հմտությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովումը,

– մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման և մշակութային կրթության շարունակականության ապահովումը: