ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արցախյան գորգարվեստ» հանրապետական մրցույթ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արցախյան գորգարվեստ» հանրապետական մրցույթ

Կ Ա Ր Գ

«Արցախյան գորգարվեստ» հանրապետական 

հինգերորդ մրցույթի անցկացման

1. Մրցույթի նպատակները

  • ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում.
  • արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնում, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացում. 
  • ժողովրդական արհեստների հանրահռչակում, զարգացում և փոխանցում սերունդներին.
  • ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի ու հոգածության վերաբերմունքի  արմատավորում:

2. Մրցույթի կազմկոմիտեն

  • կազմավորվում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով.
  • իրականացնում է մրցույթի ընդհանուր ղեկավարումը.
  • զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման  հարցերով. 
  • մրցույթի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում նախարարին.
  • անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:

3. Մրցույթի գնահատող հանձնախումբը

  • կազմավորվում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով.
  • ուսումնասիրում և 10 բալանոց սանդղակով ու փակ քվեարկությամբ գնահատում է մրցույթին ներկայացված աշխատանքները.
  • սահմանում է մրցանակային ֆոնդը.
  • անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև սահմանել խրախուսական մրցանակներ:

4. Մրցույթի անցկացման պայմանները

  • մրցույթն անց է կացվում 1 փուլով և 3 անվանակարգով.
  • «Գորգ»,
  • «Կարպետ»,
  • «Ասեղնագործություն».
  • մասնակիցների տարիքային սահմանափակում չկա.
  • նախորդ մրցույթում առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները երկրորդ անգամ նույն անվանակարգով մասնակցելու իրավունք չունեն.
  • յուրաքանչյուր մասնակից նույն անվանակարգում իրավունք ունի ներկայացնելու  իր կողմից գործված մեկ աշխատանք.
  • պարտադիր պայման է արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը՝ գունային ճիշտ համադրությամբ.
  • «Գորգ» և «Կարպետ» անվանակարգերում ներկայացված աշխատանքները պետք է ունենան առնվազն 1 մ2 մակերես, «Ասեղնագործություն» անվանակարգում` առանց սահմանափակման.
  • աշխատանքները պետք է անձնագրավորված լինեն (գործվածքի անվանումը) և ունենան հյուսողի կնիք-արձանագրությունը (բնակավայր, տարեթիվ).
  • կազմակերպիչներին իրավունք է վերապահվում աշխատանքներն օգտագործել գովազդման և մրցույթի մասսայականացման նպատակներով.
  • մասնակիցները, ցանկության դեպքում, արցախյան գորգապատկերների և զարդանախշերի նկարներ կարող են ձեռք բերել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնից (ք. Ստեփանակերտ, Թումանյան 59):

5. Հայտերի ընդունման կարգը

Մասնակցության հայտերը պետք է ներկայացնել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին՝ մինչև ս. թ. օգոստոսի 15-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը: 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:

Արդյունքների ամփոփումից հետո աշխատանքները կվերադարձվեն, բացառությամբ՝ մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների: 

6. Արդյունքների ամփոփումը

Աշխատանքները քննելիս հաշվի կառնվեն սույն կարգի պահանջների կատարումը, արցախյան գորգապատկերների ու զարդանախշերի օգտագործումը, գունային ճիշտ համադրությունը, հումքի որակը և գործվածքի խտությունը:

Մրցույթի հաղթողները կորոշվեն գնահատող հանձնախմբի անդամների կողմից տրված գնահատականների հանրագումարով: 

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել 

047 97 91 34 հեռախոսահամարով: