ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոլխոզաշենի Պարսեղովի անվան տուն-թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոլխոզաշենի Պարսեղովի անվան տուն-թանգարան

Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարանը հիմնադրվել է  1971 թվականի սեպտեմբերի 17-ին: Թանգարանի  շենքը գտնվում է   1967թ. կանգնեցված  Հայրենական մեծ պատերազմում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ: 

 Տուն-թանգարանում  բավականին հարուստ  ցուցանմուշներով (հանդերձանք, զենքեր, փաստաթղթեր, անձնական այլ իրեր) ներկայացվում է ԽՍՀՄ հրետանու գեներալ-գնդապետ, ծննունդով կոլխոզաշենցի Միքայել Պարսեղովի կյանքն ու ռազմական գործունեությունը:

 2006թ. տուն-թանգարանը մասնակի վերանորոգվել է և ավելացվել է <<Փառքի սրահ>>:

 Ծնունդով Կոլխոզաշենցի, Արցախի հերոս, գեներալ-մայոր  Սամվել Կարապետյանի միջոցներով հետագայում  Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարանը  հիմնովին վերանորոգվեց:  Տուն-թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2019թ. մայիսի 11-ին:  Այդ պահից սկսած Կոլխոզաշենում մայիսի 11-ը նշվում  է որպես գյուղի օր:

Վերանորոգված թանգարանում բացի Պարսեղովին նվիրված սրահներից, նոր սրահ հատկացվեց նաև ծննունդով կոլխոզաշենցի բանաստեղծլրագրող, 1982 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ , ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանի կյանքին ու գործունեությանը:

Իսկ արդեն թանգարանի մուտքի սրահը դարձավ <<Փառքի սրահ>>:

C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0043.jpg

Հիմնադրվել է 1971 թ., ունի 147 ցուցանմուշ: 

C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0013.jpg
C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0014.jpg
C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0027.jpg
C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0028.jpg
C:\Users\Lusine Avanesyan\Desktop\Kolkhozashen\IMG-20210728-WA0030.jpg

Հասցեն՝ Մարտունու շրջան, գ. Կոլխոզաշեն, հեռ.՝ (047) 22-12-87:

Մասնաճյուղի վարիչ՝ Ա. Հարությունյան: