ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆՆՋԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ՁԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ» – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆՆՋԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ՁԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ»

ԽՈՐԱԳՐՈՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ

  1. Ծրագրի նկարագրությունը

Արցախյան պատերազմներում զոհված քաջարի մարտիկների հիշատակը վառ պահելու համար ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը 2016թ-ից երիտասարդների մասնակցությամբ պարբերաբար իրականացնում է այցելություններ արցախյան պատերազմներում զոհված նահատակների շիրիմներին: 

Ս.թ. մայիսին նախատեսվում է երիտասարդների այցելություններ ԱՀ Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի եղբայրական գերեզմանատներ, Եռաբլուր  Պանթեոն, ՀՀ մարզկենտրոնների եղբայրական գերեզմանատներ:

  1. Ծրագրի նպատակը

Հարգանքի տուրք մատուցել զոհված հայորդիների շիրիմներին, զորակցություն հայտնել նրանց հարազատներին: Երիտասարդության  մոտ ձևավորել պահանջատիրության զգացում, հպարտություն՝ Հայոց բանակի, նրա քաջարի որդիների կատարած սխրանքների հանդեպ, նրանց կիսատ թողած գործը շարունակելու և հայրենի երկրին տեր կանգնելու պատրաստակամություն: 

  1. Ծրագրի մասնակիցները

Ծրագրին կներգրավվեն ԼՂՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ, ԵՀԿ անդամներ, ուսանողներ: