ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ» – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ»

«Հերոսների հետքերով» հայրենասիրական դաս արշավ` նվիրված Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության բանակի կզամավորման 26-րդ տարեդարձին

/ծրագիր/

  1. Ծրագրի նպատակը

Հաղթանակներն ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ հաղորդում ապագայի կերտման ճանապարհին: Ծրագիրը նվիրված է Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 73-րդ, պաշտպանության բանակի (ՊԲ) կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձերին: 

Ծրագրի    նպատակն է  երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակումը, օրվա խորհրդի բացահայտումը, երիտասարդության համախմբումը, ինքնագիտակցության բարձրացումը, վաղվա հաղթական օրվա հանդեպ հավատի ներշնչումը:

  1. Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի իրականացման համար ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի կողմից ձևաորվում է կազմկոմիտե, որի ամբողջ գործունեուոթյունը ուղղված է լինելու ծրագրի պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը  /Հավելված 1/

Ծրագիրը կմեկնարկի  մայիսի 7-ին, ժամը 8:00-ին: Երթի մասնակիցները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում  կտեղեկացվեն ռազմագործողության մասին, կծանոթանան 4 ուղղությունների պատասխանատուների հետ, կծանուցվեն արշավի մանրամասները:  Որպես օրվա բանախոս հանդես կգա Արցախի ինքնապաշտպանության բանակի առաջին հրամանատար, «Հարսանիք լեռներում» ռազմագործողության արևելյան ուղղության հրամանատար, պահեստազորի գնդապետ Արկադի Կարապետյանը:

Մասնակիցները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից չորս ուղղություններով կշարժվեն դեպի Շուշի, յուրաքանչյուր ուղղություն կունենա իր ղեկավարը:

ա/ արևելյան ուղղություն` Մաիլյան Արամ, Արկադի Կարապետյան /ռազմագործողության մասնակից/

բ/ կենտրոնական`Բալասանյան Միքայել /ռազմագործողության մասնակից/

գ/ արևմտյան` Հովհաննիսյան Արամ

դ/ հյուսիսային՝ Կարապետյան Արծվիկ /ռազմագործողության մասնակից/

  1. Արևելյան ուղղություն` Շոշ-Շուշի: Ստեփանակերտից մեքենաները արշավի մասնակիցներին կտեղափոխեն  Շոշ գյուղը, որտեղից կսկսվի արշավը:
  2. Կենտրոնական ուղղություն` Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղի: Ճանապարհին արշավի մասնակիցները ծաղկեպսակներ կդնեն Շուշիի <<Տանկ>> հուշահամալիրին, Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
  3. Արևմտյան ուղղություն` Կրկժան-Շուշի: 
  4. Հյուսիսային ուղղություն՝ Քիրսավան – Շուշի:

Ժամը 13:00-ին խմբերը կմտնեն Շուշի: Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակիցները  կպարզեն եռագույնը, այնուհետև տեղի կունենա շուրջպար, ապա երիտասարդները կստանում հոգևոր հոր օրհնությունը: Եկեղեցում մոմավառությունից  հետո ժամը` 14:30-ին,  ավտոմեքենաներով մասնակիցները կտեղափոխվեն Հունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատված, որտեղ ողջունի խոսքով հանդես կգա Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը /համաձայնությամբ/: Մասնակիցներին կտրվի ճաշ, այնուհետև կկազմակերպվի մշակութա-ժամանցային ծրագիր (համերգ,  ավանդական խաղեր և պարեր /Հավելված 2/):

17:00-ին վերադարձ  ք. Ստեփանակերտ:

3. Ծրագրի մասնակիցները

          Ծրագրին կմասնակցեն Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ զինծառայողներ, կամավորներ: Մասնակիցների թիվը կկազմի 300 հոգի:

4.  Ծրագրի իրականացման պատասխանատուները

     «Հերոսների հետքերով» հայրենասիրական դաս արշավը  կազմակերպվում է  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության նախաձեռնությամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, մասնակիցների անվտանգության                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ապահովման հարցում նախարարությունը համգործակցում է՝  առողջապահության նախարարության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ԱՀ ոստիկանության հետ:

5. Ծրագրի իրականացման վայրն ու ժամկետը

Ծրագրի մեկնարկում է 2018թ. մայիսի 7-ին,  ժամը 8:00 -ին Ստեփանակերտից և ավարտվում  նույն օրը Շուշիում:

6.  Ծրագրի ժամանակացույցը

7 մայիսի

 08:00 արշավի մասնակիցների հավաք,ք. Ստեփանակերտի Շառլ Անզնավուրի անվ. մշակույթի կենտրոնի բակ

08:30-10:00 Հանդիպում ռազմագործողության մասնակիցների հետ, ծանոթացում ուղղությունների ղեկավարների հետ, շապիկների բաժանում

13:00 -14:00 խմբերի մուտքը Շուշի: Եռագույնի պարզում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում, հոգևոր հոր օրհնություն, մոմավառություն:

14.30- 15:30  – Ճաշ Հունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատվածում

15:30-16:30  – Մշակութաժամանցային ծրագրեր

16:30-17:00- Ծրագրի ամփոփում, շնորհակալգրերի, պարգևների հանձնում

17:00 –Վերադարձ Շուշիից  Ստեփանակերտ