ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`

Հավելված N 5

ԼՂՀ կառավարության

«21» հունիսի 2011թ.

N 410-Ն որոշման

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ` 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ` 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ` 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման համար, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով: Նման որոշումներն ընդունվում են Նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մաս: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Նախարարը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

6. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի նախատեսվող սահմանային թիվը (համակազմի նախատեսվող թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի (հիմնական կամ համատեղության) մասին, ստաժը (վարչական -մանկավարժական), տարակարգը (ձև N 2).

4) տեղեկանք հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման համար, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ դասասենյակի, ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիայի, առարկայական կաբինետի, արհեստանոցի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ տարածքների (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) վերաբերյալ (ձև N 3 ).

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).

6) կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրի ցանկը.

7) սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերը.

8) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

 Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 14.10.2014 N 669-Ն)

7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական մանկավարժական կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական կազմի համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջներին, և մանկավարժական կազմի առնվազն 80%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիայի, առարկայական կաբինետի, արհեստանոցի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ տարածքների (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու մասին» N 274 որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը.

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջները բավարարող սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝

ա. ուսումնական պլանը, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.

բ. սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատված կարգերին.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնադիդակտիկ, գեղարվեստական, մասնագիտական, գրադարանային-տեղեկատվական և այլ գրականության հագեցվածության համապատասխանությունը, ըստ սովորողների համակազմի, Նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջներին.

6) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

(8-րդ կետը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

10. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐՍ. ԳՐԻԳՈՐՅԱՆ