ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«21» հունիսի 2011թ.N 410-Ն

 ք. Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) տարրական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան, լիցենզավորման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) տարրական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան, տարրական հատուկ` 1-ին աստիճան, լիցենզիայի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, լիցենզավորման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան, հիմնական հատուկ` 2-րդ աստիճան, լիցենզիայի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան, լիցենզավորման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան, լիցենզիայի ձևը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 10 հավելվածի.

11) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի.

12) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը՝ համաձայն N 12 հավելվածի.

13) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 13 հավելվածի.

14) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 14 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 52 որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԱ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ