ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական բարեգործական (ՀԲԸՄ) – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական բարեգործական (ՀԲԸՄ)

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ս.թ. օգոստոսի 16-26-ը կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհայտ կորածների, զավակների համար։ 

Ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և հետաքրքիր ամառային օրեր։ 

📍Ծրագրի շրջանակներում մասնակիցները կանցկացնեն ուրախ և ակտիվ հաճելի ժամանց, բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները։

ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը գտնվում է Հանքավանում (Կոտայքի մարզ) ու պատրաստ է հյուրընկալելու 7-13 տարեկան երեխաների։

📍Ծրագիրը ներառում է՝

✅Էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր ու տեսարժան վայրեր

✅Ձեռքի աշխատանք

✅Սպորտային խաղեր

✅Լող

✅Ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր

✅Հայ ազգային երգ ու պար

✅Մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ

✅Երեկոյան ուրախ և ակտիվ ժամանցային ծրագրեր

📍Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 👇

☎️047961930, 097340203