ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արցախյան գորգարվեստ» մրցույթը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արցախյան գորգարվեստ» մրցույթը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, հայտարարում է «Արցախյան գորգարվեստ» մրցույթը: Այն  կանցկացվի  հետևյալ 3 անվանակարգերով.

-«Գորգ»,  

-«Կարպետ»,  

-«Ասեղնագործություն»:  

«Գորգ» և «Կարպետ» անվանակարգերում ներկայացված աշխատանքները պետք է ունենան առնվազն 1 մ2 մակերես, «Ասեղնագործություն» անվանակարգում` առանց սահմանափակման:

Մրցույթի պարտադիր պայման է նաև արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը:  

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. օգոստոսի 15-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը: 

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել (047) 97-91-34 հեռախոսահամարով: