ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է բոլորի համար շատ սիրելի «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը։

Ամառը հրաշալի հնարավորություն է նաև ընթերցելու, գրքերի միջոցով արկածներ որոնելու, ինքնակրթվելու, մտահորիզոնը ընդլայնելու, երևակայելու և ստեղծագործելու համար։

Ներկայացնում ենք ամառային գրքարշավի պայմանները՝  ըստ տարիքային խմբերի․

1-4-րդ դասարաններ՝

Ներկայացված  գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած գրքերը, նկարել գրքի սիրելի հերոսներին, հատվածը, կամ պատրաստել տեսանյութ։ Այնուհետև, ծնողների օգնությամբ լուսանկարել ստեղծագործությունը, կցել երեխայի լուսանկարը, գրել անուն-ազգանունը, տարիքը, դպրոցը և տեղադրել ամբողջը գրառման ձևով Գրքարշավ ֆլեշմոբ ֆեյսբուքյան էջում, նշել էջը և նույնն ուղարկել հաղորդագրության տեսքով։

5-9-րդ դասարաններ՝

Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած ստեղծագործությունները, վերարտադրել կարդացածի բովանդակությունը։ Պատրաստել տեսանյութ՝ տեղադրելով Գրքարշավ ֆլեշմոբ ֆեյսբուքյան էջում, նշել էջը և նույնն ուղարկել հաղորդագրության տեսքով։

10-12-րդ դասարաններ՝

Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ և վերլուծել նախընտրած ստեղծագործությունը, որից ստացած ուղերձներով կիսվել տեսանյութում՝ տեղադրելով Գրքարշավ ֆլեշմոբ ֆեյսբուքյան էջում, նշել էջը և նույնն ուղարկել հաղորդագրության տեսքով։

 Ուշադրություն

Սիրելի՛ աշակերտներ, լուսանկարները կամ տեսանյութը Գրքարշավ ֆլեշմոբ ֆեյսբուքյան էջում ներբեռնելուց բացի՝ անհրաժեշտ է Գրքարշավ ֆլեշմոբ ֆեյսբուքյան էջին ուղարկել նաև հաղորդագրության տեսքով, քանի որ հանձնաժողովը ստուգելու է միայն հաղորդագրությամբ ուղարկված տեսանյութերն ու լուսանկարները։ Ըստ ցանկության, սովորողները կարող են ռուսերեն լեզվով ներկայացնել նաև ռուս դասական հեղինակների հայտնի ստեղծագործություններ։

Չմոռանաք՝

– տեսանյութին կամ լուսանկարին կից նշել անուն-ազգանուն, դպրոց, դասարան (օրինակ՝ 5բ),

– օգտագործել գրքարշավի հեշթեգները՝ 

#Արցախըկարդում է

#մասնակցիրամառայինգրքարշավին։

Նրանք, ովքեր կպատրաստեն մեկից ավելի բովանդակալից տեսանյութեր, նախարարության կողմից կարժանանան գրքերի։

Գրքարշավը տևելու է մինչև ս.թ. օգոստոսի 20-ը:

Գրականության ցանկն ըստ դասարաների՝ ստորև։