ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն նշվում է 1977թ-ից՝ Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին՝ հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված՝ թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: Այս տարվա խորագիրն է «Թանգարաններ. բարօրություն և կայունություն»: Օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: