ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1. աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝  16-3.2-6), մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 6-ին, ժամը 11.00-ին,

2․ աշխատակազմի կրթության պետական տեսչության նախնական մասնագիտական (արհեստագործական) և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի պետական տեսչի (16-3.1-13), մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 15-ին, ժամը 11.00-ին։

Դիմող Արցախի Հանրապետության քաղաքացիները սույն հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.գրավոր դիմում,

2.քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,

3.արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

4.մեկ լուսանկար՝ 3×4 չափսի,

5.անձնագրի պատճենը,

6. արագակար:

Մրցույթներին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու  համար կարող են դիմել Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ (հասցե՝ Թումանյան 48, հեռախոս՝  047.96-19-35):