ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են մշակույթի և գրադարանային ոլորտի մի խումբ գործիչներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են մշակույթի և գրադարանային ոլորտի մի խումբ գործիչներ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում պարգևատրվել են մշակույթի բնագավառում և գրադարանային ոլորտում երկարամյա ավանդ ու մեծ ներդրում ունեցող մի խումբ գործիչներ։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով գեղարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար նկարիչ-քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրանտ Գրիգորիի Մնացականյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

Մշակույթի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նկարիչ-ձևավորող, Արցախի և Հայաստանի նկարիչների միության անդամ Զորիկ Գրիգորիի Գալստյանին շնորհվել է Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Գեղարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար նկարիչ-քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Առնոլդ Լևոնի Մելիքսեթյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով գրադարանային ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են․

Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանի վարիչ Լաուրա Երվանդի Առստամյանը,

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տեղեկատու-մատենագիտական և երկրագիտական բաժնի վարիչ Կարինե Ենգիբարի Սարգսյանը,

Մարտունու կենտրոնական գրադարանի նախկին տնօրեն, կենսաթոշակառու Ռիտա Գրիգորիի Գևորգյանը,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել պարգևատրվողներին վաստակաշատ գործունեության ընթացքում նվիրվածության, մեր ազգին և ժողովրդին մատուցած ծառայության համար ու մաղթել բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի։