ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սարգսյանը՝ աշխարհի գավաթի առաջնության մրցանակակիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սարգսյանը՝ աշխարհի գավաթի առաջնության մրցանակակիր

Մարտի 24-ից 27-ը Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությանը 58 կգ քաշային կարգում մասնակցել է  նաև արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը։ 

Արցախցի սամբիստը չորս մենամարտ է ունեցել, որից երեքն ավարտել է  հաղթանակով։ Եզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող մարզիկին` արցախցի սամբիստը  արժանացել է  առաջնության երկրորդ մրցանակային տեղին։

Սամբոյի աշխարհի գավաթի առաջնությանը 11 երկրից 250 մարզիկ էր մասնակցում։

Շուշեցի սամբիստը  «Ադամյան»  ակումբի սան է։ Մարզիչ Արմեն Ադամյանի խոսքով՝ շրջափակման հետևանքով առաջացած դժվարին պայմաններում անգամ Կարենը շարունակում է մարզվել։ Առաջիկայում մարզիկը պատրաստվում է ՀՀ հավաքականի կազմում մասնակցել  Հայաստանում կայանալիք մարզական հավաքին, ինչը հնարավորություն կտա արցախցի մարզիկին սպասվող  առաջնություններում ավելի լավ արդյունքներ գրանցել։   

Կարեն Սարգսյանը պատանիների ու երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր է։