ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Մարտի 31-ին՝ ժամը 18։00-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Լևոն Սարդարյան)  և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարի Ավանեսյան)  համատեղ համերգը՝  նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

Համերգը կազմակերպվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մուտքը՝ հրավիրատոմսերով։

Մանրամասների համար զանգահարել (047) 96 63 30 հեռախոսահամարով։