ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Կամոյի Հայրապետյան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Կամոյի Հայրապետյան

047979135
097177700
a.k.hayrapetyan001@gmail.com

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

2013-2015թթ.-ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրա:

2007-2013թթ.- ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնի բակալավրիատ։

1997-2007թթ.- Ստեփանակերտի  Ավետիք  Իսահակյանի  անվան  թիվ  10  միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեություն

2023թ. մարտի 20- ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

2021-2022թթ.- ԱՀ պետական նախարարի խորհրդական։

2019-2021թթ.-ԱՀ պետական նախարարի օգնական։

2017-2019թթ.- Ձեռնարկատիրական գործունեություն։

2016թ. մայիսից մինչև 2017թ. հունվարը ծառայել է ԱՀ ՊԲ N զորամասում:

2016 թվականից – «Արցախֆայթ»՝  մարտ առանց կանոնների ֆեդերացիայի հիմնադիր։

2014-2015թթ. – «Պետրոլ-Սերվիս» ՓԲԸ՝ որպես ավագ գործակարգավար: 

2014թ․- ԼՂՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի պաշտպանության, անվտանգության  և օրինապահպանության հանձնաժողովի  նախագահ:

2012թ. – «Առաջ  Արցախ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ։

2011թ.- «ՖԴ Սոֆիա» ՍՊԸ՝ որպես անվտանգության ծառայության աշխատող:

Պարգևներ

2016թ. պարգևատրվել է «Հայրենիք և հավատ»,  2021թ.՝ «Մարտական ծառայություն»  մեդալներով,  շնորհակալագրերով և պատվոգրերով:

Այլ տվյալներ

Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, 2014թ. օգոստոս և 2016թ. ապրիլ ամիսների մարտական գործողություններին:

2008-2010թթ. ծառայել է  ԼՂՀ Պաշտպանության բանակում:

Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։

Անկուսակցական է։