ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը աշխատակազմի սպորտի վարչության աշխատակիցներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Հայրապետյանին:

Շնորհավորելով Արթուր Հայրապետյանին՝ նախարարն իր խոսքում նշեց. «Մենք ապրում ենք այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որ օր առաջ պետք է զբաղվենք մատաղ սերնդի ֆիզիկական առողջության, պատրաստվածության, կոփվածության և այլ հարցերով։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստենք արժանի սերունդ, որը վաղը կամ մյուս օրը իր վրեժխնդիր հայացքը պիտի ուղղի դեպի Հադրութ, Շուշի և այն տարածքներ, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով ժամանակավորապես հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքում անելու ենք ամեն ինչ, որպեսզի մարզական ոլորտը գրանցի շոշափելի արդյունքներ»։

Նորայր Մկրտչյանը սպորտի վարչության աշխատակիցներին ներկայացրել է Արթուր Հայրապետյանի աշխատանքային գործունեությունը, հասարակական դաշտում և պետական համակարգում ունեցած փորձն ու անցած ուղին: