ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրիկ Առստամյանը՝ ՀՀ քառակի չեմպիոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրիկ Առստամյանը՝ ՀՀ քառակի չեմպիոն

Փետրվարի 6-11-ը Երևանում կայացած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում մինչև 54 կիլոգրամ քաշային կարգում արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի առաջնություններում սա Էրիկի չորրորդ հաղթանակն է։ Երեք մենամարտից երկուսը բռնցքամարտիկն ավարտել է հաղթանակով, ընդ որում, ժամանակից շուտ։

Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ, Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Աբրահամյանի խոսքով՝ այս օրերին Էրիկը ակտիվորեն շարունակում է  պարապմունքները Երևանում, ընդգրկված է մարզական հավաքներում։ ՀՀ հավաքականի կազմում Էրիկ Առստամյանը առաջիկայում մասնակցելու է Ռումինիայում կայանալիք միջազգային առաջնությանը, իսկ գարնանը՝ ՀՀ-ում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 Նշենք, որ Էրիկ Առստամյանը բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի երիտասարդների չեմպիոն է։