ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները աշխարհի առաջնություններից մեդալներով են վերադարձել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկները աշխարհի առաջնություններից մեդալներով են վերադարձել

Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով միջազգային և աշխարհի առաջնություններից վերադարձող արցախցի մի խումբ մարզիկներ և մարզիչներ  չեն կարողանում տուն հասնել:

Դեկտեմբերի 8-12-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացված ավանդական կարատեի աշխարհի առաջնությունից արցախցի մարզիկները վերադարձել են մեդալներով: Միքայել Մխիթարյանն արժանացել է աշխարհի առաջնության ոսկե, իսկ Վարդան Ղալայանը՝ բրոնզե մեդալի:

Արցախցի ուշուիստներ Արթուր Վարդանյանն ու Ավանես Զաքարյանը  62 երկրի  800-ից ավել մարզիկների հետ միասին մասնակցել են դեկտեմբերի 3-11-ը Ինդոնեզիայում կայացած ուշուի պատանիների և երիտասարդների աշխարհի 8-րդ առաջնությանը: Պատանիների մրցապայքարում հաղթելով Ալժիրի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին,  իսկ կիսաեզրափակչում զիջելով Չինաստանը ներկայացնող մարզիկին՝  Արթուր Վարդանյանն  արժանացել է առաջնության բրոնզե մեդալին (անձնական մարզիչ՝ Վարդգես Մանասյան):

Արցախցի մարզիկները  ժամանակավոր ապաստան են  գտել Երևանում և  Գորիսում: