ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մոտ 40 երեխաներ ու պատանիներ շարունակում են հեռու մնալ իրենց տներից – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մոտ 40 երեխաներ ու պատանիներ շարունակում են հեռու մնալ իրենց տներից

Արդեն հինգերորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել, ինչի հետևանքով.

– Տարբեր մարզաձևերից աշխարհի և միջազգային առաջնությունների (Ավանդական կարատեի աշխարհի առաջնություն, Ուշուի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություն, Խառը մենամարտերի միջազգային առաջնություն) մասնակցած 6 մարզիկ և 4 մարզիչ հնարավորություն չունեն տուն վերադառնալ: Ի դեպ, մարզիկներից 3-ը դարձել են մեդալակիր:

– Հայաստանում և Վրաստանում մշակութային միջոցառումների մասնակցած 32 երեխա ժամանակավոր ապաստան են գտել Գորիս քաղաքում:

– Արցախի թիմերի հարկադրված բացակայության պատճառով հետաձգվել է Հայաստանում կայանալիք ուժային եռամարտի ՀՀ առաջնությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակման հետևանքով Հանրապետության 36 հանրակրթական հաստատությունում, 27 պետական մանկապարտեզում, 11 մասնագիտական կրթություն տվող հաստատությունում, 3 համալսարանում դադարեցվել էր դասապրոցեսը։

Ընդանուր առմամբ, Արցախի շուրջ 20000 երեխա, նախնական մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունների ավելի քան 400 սովորող, միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների մոտ 1800 և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,5 հազար ուսանող զրկվել էին կրթության իրավունքից: