ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արման Ավանեսյանը՝ ձյուդոյի Հայաստանի Հանրապետության չեմպիոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արման Ավանեսյանը՝ ձյուդոյի Հայաստանի Հանրապետության չեմպիոն

Դեկտեմբերի 3-ից 4-ը Երևանում անց է կացվել ձյուդոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան հարյուր մարզիկ՝ ՀՀ մայրաքաղաքից, մարզերից և Արցախից: Մրցումներն անց են կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն՝ կրկնակի սփոփիչ մրցակարգով: 

Արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը +90կգ քաշային կարգում նվաճել է առաջնության չեմպիոնի տիտղոսն ու արժանացել ոսկե մեդալի, դիպլոմի ու դրամական պարգևի: Ձյուդոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը  մարզիկների մրցակցային փորձը հարստացնելու և ձյուդոյի ՀՀ ազգային հավաքականի թիմը համալրելու նպատակ ունի: