ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու ենք»․ Երևանում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու ենք»․ Երևանում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Ս. թ. նոյեմբերի 30-ին «YEREVAN JAZZ FEST 2022» միջազգային 8-րդ ջազ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը:

«Ապրելու ենք» խորագրով համերգային ծրագրում ընդգրկված էին հեղինակային, ինչպես նաև  արտասահմանյան և հայ հեղինակների դասական ջազային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ՝ երաժշտական նոր ձևավորումներով: Նվագախումբը հանդիսատեսի դատին է հանձնել նաև իր նոր տեսահոլովակը:

Համերգի հատուկ հյուրերն էին՝ Դավիթ Մելքոնյանը (ալտ և սոպրանո սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Կարեն Մամիկոնյանը (ստեղնաշարային գործիքներ), Արթուր Իսրայելյանը (տրոմբոն), Էդգար Ավետիսյանը (բաս կիթառ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ),  ղեկավար` Տիգրան Սուչյան,  գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Դանիելյան, ինֆորմացիոն հովանավոր՝ Ջազի հայկական ասոցիացիա: