ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկույթ՝ նվիրված աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի 310-ամյակին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկույթ՝ նվիրված աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի 310-ամյակին

Ս.թ. նոյեմբերի 29-ին Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում կազմակերպվել է երեկույթ՝ նվիրված աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի 310-ամյակին։

Միջոցառումը համընկել էր քոլեջի կազմավորման 60-ամյակի հետ, որի կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը ԱՀ նախագահի հրամանագրով շնորհված պետական պարգևներ է հանձնել քոլեջի մի խումբ աշխատողների։

-Մշակույթի բնագավառում երկարամյա արդյունավետ գործունեության համար Կարինե Հայկի Օվչիյանին շնորհվել է ԱՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

-Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած նշանակալի վաստակի համար կենսաթոշակառու ուսուցչուհի Վարդուհի Գրիգորի Գաբրիելյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

-Մատաղ սերնդի երաժշտական կրթության ոլորտում ներդրած ավանդի համար Մարատ Էդվարդի հարությունյանը, Գոհար Սերգեյի Միրզոյանը, Գարի Գրիգորիի Բալայանը, Լաուրա Էդվարդի Ավանեսյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով։Մասնագիտական ձեռքբերումների, երկարամյա աշխատանքային գործուներության համար ԱՀ ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» գերատեսչական մեդալով են պարգևատրվել Վիոլետա Ալբերտի Բախշիյանը, Նինա Վլադիմիրի Հակոբյանը և Ռեգինա Կառլենի Սողոմոնյանը։