ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարպետաց դասեր՝ Արցախի երաժշտական և արվեստի դպրոցներում — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարպետաց դասեր՝ Արցախի երաժշտական և արվեստի դպրոցներում

Նոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի լավագույն մեթոդիստ-մանկավարժները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջներում, ինչպես նաև  Արցախի Հանրապետության երաժշտական ու արվեստի մի շարք դպրոցներում (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական, Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան, Հադրութի, Տողի, Շուշիի, Ճարտարի արվեստի դպրոցներ, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոց) կազմակերպել են վարպետաց դասեր:

Դասատուներն ու սովորողները հերթական անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու «Դաշնամուր», «Ջութակ», «Մեներգեցողություն», «Քանոն», «Պարարվեստ» մասնագիտությունների գծով վարպետաց դասերին:  

Եռօրյա վարպետաց դասերի ընթացքում մեթոդիստ-մանկավարժները  կիսվել են փորձով, հմտություններով, ցուցաբերել  ուսումնամեթոդական և գործնական աջակցություն: