ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի’ ուսանողներ

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Արդի ժամանակներում ճկուն ու մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդի միտքն է ապահովում երկրի զարգացումն ու հասարակության առաջընթացը: Նրա հաստատուն ու արդիական գիտելիքն է դառնում ամուր պետության և բարեկեցիկ կյանքի երաշխավորը։

Ուսանողությունը հասարակության այն խավն է, որը միշտ էլ ներգրավված է եղել պետության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանը միտված տարբեր գործընթացներում:

Հայրենիքի համար ծանր ու ճակատագրական օրերին հոգու և մարմնի անբասիր նվիրումով մեր ուսանողները գնացին առաջ, ոմանք՝ անվերադարձ։

Փա՛ռք ու պատիվ Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի նահատակված ուսանողներին. նրանց գործն անմահ է, վաստակն՝ անգին…

Սիրելի՛ ուսանողներ, ձեր երազանքների ու ձգտումների բովանդակությունն է որոշելու երկրի ապագան, ձեր հաստատակամությամբ է վճռվելու մեր ճակատագիրը: Անկոտրում կամքով, մրցունակ մտքով ու գիտության երկրպագությամբ եք կարողանալու հասնել այն վերջնագծին, որտեղից տեսանելի են խաղաղ հորիզոնները։

Մաղթում եմ ձեզ լավատեսություն ու հաջողություններ ուսման բնագավառում։

hyArmenian