ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի կիոկուշին կարատեի մարզիկները՝ չեմպիոններ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի կիոկուշին կարատեի մարզիկները՝ չեմպիոններ

Արցախի կիոկուշին կարատեի թիմը ՀՀ հավաքականի կազմում նոյեմբերի 4-5-ը մասնակցել է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի 35-րդ առաջնությանը և փայլուն արդյունքներ է ցուցաբերել:

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնիներով դիմավորել են Արցախի կիոկուշին կարատեի հավաքական թիմի մարզիկներին:

Մեր թիմի 13 մարզիկից 12-ը  դարձել է առաջնության մրցանակակիր։ Այսպիսով, ունենք 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալակիր։

Արթուր Առուշանյանը, ով նաև թիմի մարզիչն է, 6-րդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և «առաջնության լավագույն տեխնիկա» անվանակարգում ճանաչվել առաջինը։

 «Մեր մարզիկները պատրաստ էին ցանկացած մրցակցության։ Շնորհիվ  թշնամու կողմից իրականացված սև PR-ի շատերն արդեն գիտեին, որ մենք Արցախից ենք, նույնիսկ ցանկություն են հայտնել լինել մեր երկրում։ Այդ պահից սկսած՝ Արցախում միջազգային մրցաշար կազմակերպելու գաղափարն ինձ հանգիստ չի տալիս։ 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով հատուկ էմոցիաներ չապրեցի։ Ինձ համար ավելի կարևոր էին իմ մարզիկների հաջողությունները։ Նպատակ ունենք մի քանի օր հանգստանալուց հետո անմիջապես սկսել նախապատրաստվել հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը։ Որպես մարզիչ նպատակ ունեմ պատրաստել աշխարհի չեմպիոն, իսկ որպես մարզիկ՝ շարունակել հաղթանակներս»,- իր խոսքում նշեց կիոկուշին կարատեի աշխարհի քառակի, եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը։

Մեր մարզիկներին դիմավորելու էր եկել  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ինչպես նաև սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ ու երկրպագուներ։