ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալներով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալներով

Հոկտեմբերի 14-ից 16-ը պատմության մեջ առաջին անգամ դեռահասների, պատանիների և  երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությունը անց է կացվել Հայաստանի Հանրապետությունում։ Առաջնությանը մասնակցում էին շուրջ 500 մարզիկ-մարզուհի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:

Աշխարհի առաջնությանը ՀՀ սամբոյի հավաքական թիմի կազմում մասնակցում էին նաև Արցախի սամբոյի հավաքական թիմի մարզիկները, գլխավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ։ Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Մարտական սամբոյի մրցամարտում 79 կգ քաշային կարգում արցախցի մարզիկ Էրիկ Հովսեփյանը՝  զբաղեցնելով երրորդ մրցանակային տեղը, արժանացել է առաջնության բրոնզե մեդալի։ Իսկ Վիկտոր Բալայանը առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 46կգ քաշային կարգում։