ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի վոլեյբոլիստները՝ աղջիկների վոլեյբոլի ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի վոլեյբոլիստները՝ աղջիկների վոլեյբոլի ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր

Հոկտեմբերի 5-ից 9-ը  Երևանում կայացել է  վոլեյբոլի մինչև 13 տարեկան տղաների և աղջիկների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Արցախի վոլեյբոլի աղջիկների թիմը:

Չորս օր թեժ պայքար էր ընթանում առաջնության մասնակից 18 թիմերի միջև:

Աղջիկների միջև մրցապայքարում 3-4 տեղերի համար մրցեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլի և «Արցախ» թիմերը, մեր աղջիկները մրցակցի հանդեպ 2:0 հաշվով առավելության հասնելով՝ նվաճեցին առաջնության բրոնզե մեդալը (Հավաքականի մարզիչներ՝ Գայանե Մելքումյան,Մելորա Մնացականյան, Անուշ Գրիգորյան):  

Մրցանակակիր թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույնը ճանաչված մարզիկներին հանձնվել են  հուշանվերներ:

Պարգևատրվել  են  նաև  մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիչները: