ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը կգործի Արցախի ևս երկու համայնքների դպրոցներում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը կգործի Արցախի ևս երկու համայնքների դպրոցներում

Սիրելի՛ հայրենակիցներ,

ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախում ևս երկու երկարօրյա դպրոցների շինարարության և կահավորման ծրագիր է հաստատվել։ Այս անգամ ծրագրի հովանավորումը ստանձնել է «Բառնաբաս» միջազգային հիմնադրամը։

Նրանց ջանքերով «Երկարօրյա դպրոց» ծրագիրը կներդրվի Խնապատի և Կիչանի համայնքների դպրոցներում։

«Երկարօրյա դպրոցը» ԱՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել կրթության որակը Արցախի բոլոր համայնքներում՝ ապահովելով դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։

Ներկայումս երկարօրյա դպրոցներ են գործում Արցախի սահմանամերձ 14 համայնքներում։