ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը  ՀՀ-ի հավաքականի կազմում մասնակցել է նաև Արցախցի սամբիստ Աղվան Պետրոսյանը: 98 կգ քաշային կարգում  9:0 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինիայի մարզիկին՝ արցախցի սամբիստը  գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի:

Սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակրին դափնեպսակով դիմավորել են  Ստեփանակերտի  համար 5 հիմնական դպրոցում:

Աղվանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Նրա խոսքով՝ սա դեռ սկիզբն է: Առաջիկայում ոսկե մեդալներ նվաճելու համար ջանք ու եռանդ չի խնայելու:  «Մեր ազգը շատ ծանր ժամանակներ է ապրում, նման փոքր հաղթանակներով ուզում ենք ոգևորել մեր ժողովրդին: Հաղթանակս նվիրում եմ  Արցախ աշխարհին: Մենք կանգուն ենք, կանք, լինելու ենք ու դեռ շատանալու ենք»:

Հոկտեմբերի 14-ին Երևանում անց է կացվելու սամբոյի աշխարհի առաջնությունը, որից մեր մարզիկներն ու մարզիչները մեծ  ակնկալիքներ ունեն: