ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ա․Հակոբյանը ընդունել է Զաքար Քեշիշյանին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ա․Հակոբյանը ընդունել է Զաքար Քեշիշյանին

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Զաքար Քեշիշյանին։ Ա. Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել նրան՝ Արցախում բացառիկ երգչախմբային մշակույթ ձևավորելու և սերունդնների գեղագիտական ճաշակի զարգացման ու դաստիարակության, Արցախի հանդեպ շահագրգիռ և սրտացավ վերաբերմունքի համար:

«Դուք Արցախի երգչախմբային արվեստի մեջ եղել եք ու կլինեք որպես ազգանվեր գործի փայլուն դերակատար: Ձեր մեծագույն առաքելության ճանապարհին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ»,-իր խոսքում նշեց նախարարը ։

Ա. Հակոբյանը, գնահատելով Զ. Քեշիշյանի հայրենանվեր գործունեությունը, նրան է հանձնել ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր։