ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ս.թ. սեպտեմբերի 1-7-ը Արցախի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։

-Ա. Հակոբյանը պատվիրակության հետ այցելել է Լիոնի հայկական եկեղեցուն կից գործող Մարգարյան-Փափազյան վարժարան, հանդիպել տնօրենությանը և ուսուցչական անձնակազմին, քննարկել կրթությանը առնչվող մի շարք կառուցվածքային և բովանդակային հարցեր:

-Այնուհետև ճանաչողական նպատակով այցելել է Դերսիմի հայ հուշագրության ազգային կենտրոն, ծաղկեպսակներ դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծանոթացել կենտրոնում պահվող հայոց Մեծ եղեռնին վերաբերող փաստավավերագրական, գեղարվեստական գրականությանը, հուշերին, ականատեսների վկայություններին:

– Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները:

-Հանդիպումից հետո Լիոնի ԹՈՒՄՈ կենտրոնում պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին, որտեղ ելույթի խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայկ Խանումյանը և Լորան Վոքիեն։Համերգին ներկա էին Ֆրանսիայի պետական և քաղաքական գործիչներ, Սփյուռքի հայկական բարեգործական ընկերությունների ներկայացուցիչներ, քաղաքապետներ:

-Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Վալենսիա, մասնակցել հայ նշանավոր քանդակագործ Թորոս Պառկոուռսի աշխատանքների՝ նրա կնոջ կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որը ցանկություն է հայտնել ամուսնու ողջ ժառանգությունը նվիրաբերել Հայաստանին:

– Ապա մասնակցել են Փարիզում հայ առաքելական եկեղեցու հոգևորականության նախաձեռնությամբ կազմակերպված 5-րդ հայկական փառատոնին։

-Հաջորդող օրերին հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի սենատորների և քաղաքական գործիչների հետ, որտեղ քննարկվել են մի շարք հրատապ հարցեր։