ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված շարադրությունների մրցույթի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված շարադրությունների մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարությունն արդեն երկրորդ տարին Արցախի Հանրապետության հռչակման  օրվան ընդառաջ դպրոցականների համար կազմակերպում է տոն օրվան  նվիրված շարադրությունների մրցույթ։ Օրը նշանավորելուց զատ, այն նպատակ ունի բացահայտելու երեխաների ստեղծագործական և վերլուծական կարողությունները և ոգևորելու շնորհալի երեխաներին։  Այս տարի  10-11-րդ դասարանների 18 աշակերտ է մասնակցել մրցույթին, որը կայացել է օգոստոսի 30-ին, մեկ փուլով։

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցավ մրցույթի՝ բարձր միավորներ վաստակած և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգևատրումը։

Մարտակերտի շրջանի Հաթերքի միջն․ դպրոցի 11-րդ դասարանցի Արփինե Խաչատրյանի շարադրությունը  լավագույնն է ճանաչվել։ Երկրորդ տեղում Ճարտարի N 1 դպրոցի աշակերտուհի Նարինե Այդինյանն է։ Իսկ երրորդ մրցանակային տեղին արժանացել է Շուշաննա Բալայանը՝ Ստեփանակերտի N 8 դպրոցից։

Հանձնաժողովի անդամ, պետական տեսուչ Գայանե Գրիգորյանը խոստովանում է՝ փորձել են հնարավորինս զգույշ մոտենալ  յուրաքանչյուր մասնակցի աշխատանքին՝ հասկանալով, որ ամենքը թղթի վրա թողել է իր սրտից մի նշույլ,  մի մասնիկ իր հոգուց։  «Լավ գիտակցեք, որ գրագիտությունը բոլոր ժամանակներում հաղթաթուղթ է ձեր ձեռքին։ Շարունակեք զարգացնել ձեր ստեղծագործական կարողությունները, կատարելագործեք  ձեր գիտելիքները»,-մասնակիցներին ուղղված խոսքում նշեց Գ․ Գրիգորյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած և ակտիվ մասնակցություն ցուցաբերած   դպրոցականները պարգևատրվել են նախարարության դիպլոմներով, պատվոգրերով և նվերներով։