ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Շուշիի  «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբն (գեղ․ ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյան) այս տարի նշում է իր 30-ամյակը։ Այս առիթով առաջիկա օրերին նախատեսվում են համերգներ։ Հոբելյանական համերգաշարի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին՝  ժամը 19։00-ին,  «Երգող Արցախ» համաարցախյան երգչախմբային ծրագրով։   Մուտքը՝ հրավիրատոմսով։

Սեպտեմբերի 12-ին՝  ժամը 19։00-ին,  Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը հանդես կգա նույն  համերգային ծրագիրով։ Այս անգամ՝ մուտքն ազատ։

Իսկ սեպտեմբերի 19-ին՝  ժամը 19։00-ին, կկայանա «Համերգապատում» խորագրով  մենահամերգը։ Շվիահար, դուդուկահար, պատմող՝ Զաքար Քեշիշյան։

Համերգները տեղի կունենան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։

Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը ստեղծման օրից ի վեր գործունեություն էր ծավալում Շուշի քաղաքում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  երգչախումբը շարունակում է գործել  Ստեփանակերտում՝ իրականացնելով «Երգող Արցախ» նախագիծը։

hyArmenian