ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են «Արցախը կարդում է» խորագրով գրքարշավի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են «Արցախը կարդում է» խորագրով գրքարշավի արդյունքները

#Արցախըկարդում է, #մասնակցիրամառայինգրքարշավին. ամռան ամիսներին դպրոցականների ֆեյսբուքյան էջերում սրանք ամենահաճախ հանդիպող հեշթեգերն էին: Արցախի ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների և, ընդհանրապես, հանրության շրջանում ընթերցանության հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու, ինքնակրթվելու, ամառային արձակուրդը բովանդակալից դարձնելու նպատակով արդեն երեք տարի է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը անց է կացնում «Արցախը կարդում է» խորագրով ամառային ընթերցանության գրքարշավը:

Այս տարի 124 երեխա է միացել հուլիսի 1-ից օգոստոսի 20-նն ընկած ժամանակահատվածում անցկացված ամառային գրքարշավին: Մասնակիցները համառոտ տեսահոլովակի, փոքրիկները նաև նկարների տեսքով են ներկայացրել ընթերցած գրքերը։

Հանձնաժողովի որոշմամբ՝ լավագույնն են ճանաչվել Ստեփանակերտից՝ 2, Հադրութից՝ 1, Ասկերանի շրջանից՝ 3, Մարտակերտի շրջանից՝ 6, Մարտունու շրջանից 8 աշակերտ: Իսկ լավագույն դպրոց է ճանաչվել Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը գրքարշավի բոլոր մասնակիցներին  գրքեր է նվիրել: Իսկ լավագույնը ճանաչված աշակերտները պարգեւատրվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ: