ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը և փաստաթղթերի փաթեթը՝ սոսնձված ծրարով, Արցախի գիտական կենտրոն է ներկայացնում հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-13։00 և 14։00-17։00, ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26) կամ փոստով (ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26), մինչև 2022թ․ սեպտեմբերի 23-ը ներառյալ։ Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Արցախի գիտական կենտրոնում, աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-13։00։

Հեռ․ 047-96-09-93

Մրցույթի հրավերի փաթեթը՝ ստորև 👇