ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի աթլետները կրոսավազքի ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի աթլետները կրոսավազքի ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով

2022 թվականի օգոստոսի 19-ից 21-ը Արցախի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը (մարզիչներ` Արտո Առստամյան, Կարեն Մելքումյան) Վանաձոր քաղաքում մասնակցել է կրոսավազքի ՀՀ առաջնությանը: Տարբեր կատեգորիաներում գրանցելով բարձր ցուցանիշներ՝ արցախցի աթլետները ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով:

Առաջնության ոսկե մեդալին են արժանացել Արմեն Մարտիրոսյանը (500մ), Արման Հակոբյանը (3000մ), Ալեն Առստամյանը, Գևորգ Գաբրիելյանը, Ալեքսանդրա Գալինսկին, Լինա Քոչարյանը (4 X 500մ փոխանցումավազք):

Ալեքսանդրա Գալինսկին, ով առաջիններից մեկն էր փոխանցումավազքում, երկրորդ մրցանակային տեղը գրավեց 2000մ վազքատարածությունում: Իսկ Լիա Սաչյանը (1000մ), Ասյա Արզանգուլյանը (2000մ) և  Մարտին Դադայանն (2000մ) արժանացել են երրորդ տեղին:

hyArmenian