ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը:  

Լուսանկարների և տետրերի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին` քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Ամենքս կարող ենք մեր ներդրումն ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժման գործում՝ մասնակցելով բարեգործական ցուցահանդես-վաճառքին: