ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը մասնակցել է հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնին — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը մասնակցել է հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնին

2022թ-ի օգոստոսի 10-ից 11-ը ՀՀ Սիսիան քաղաքում տեղի ունեցավ «Նավասարդ»  հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը, որը կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան  ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ  դեսպանության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ և համագործակցությամբ։

Փառատոնի ընթացքում մասնակիցները ներկայացրել են հայկական և իրանական  խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա-Աքեմենյան ժամանակաշրջանից։ Փառատոնի մշակութային հատվածում  ներկայացվել են երգ, պար, երաժշտություն, լազերային շոու՝ Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։

Արցախը փառատոնին մասնակցել է 6 տաղավարով, որտեղ ցուցադրվել են ձեռագործ աշխատանքներ, ներկայացվել է արցախյան ավանդական խոհանոցը (ժենգյալով հաց, թթուներ, կուրկուտ թանավ), արցախյան խոհանոցին հատուկ հրուշակեղեն (փախլավա, գաթաներ, հալվա)։ Բուկլետներով ներկայացվել է Արցախի զբոսաշրջային արդյունքը։  Արցախյան երգ ու պարով փառատոնին մասնակցել  է «Մենք ենք, մեր սարերը» համույթը։  

Փառատոնի արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 11-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված գիտաժողովում։