ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ

Շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ։ Ձեր անսպառ եռանդի, ստեղծարար մտքի ու գաղափարների շնորհիվ են թևեր առնում ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը։ Երկրի առջև ծառացած դժվարին այս մարտահրավերների պայմաններում շատ կարևոր է տեսնել ձեր նվիրվածությունն ու հաստատակամությունը՝ հայրենիքի շենացման ու զորացման գործում։

Այսօր մենք միասին անցնում ենք մաքառումների ու պայքարի ճանապարհով, որտեղ վճռորոշ է ձեր խոսքը՝ վերջնակետին հասնելու հարցում։ Մեր ապագայի բովանդակությունը մեծապես կախված է ձեզնից, թե ինչ եք ընտրելու դուք այսօր՝ գունագեղ խաբուսի՞կը, թե՞ մռայլ հաստատունը։ Այդ ընտրությամբ է որոշվելու մեր երկրի գոյության և ապագայի հարցը։

Ողջախո՛հ երիտասարդ , Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունը պատրաստ է լինել քո վստահելի հենարանն ու աջակիցը, լսել ոլորտային բարեփոխումների վերաբերյալ խոհեմ առաջարկներդ և իրագործել ազգանվեր ու գաղափարական ծրագրերդ, որոնք ուղղված կլինեն երկրի զարգացմանն ու բարգավաճմանը։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում լավատեսություն և հաստատուն կամք։

hyArmenian