ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունելություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունելություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում

«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ճեմարան) հայտարարում է 2022-23 ուստարվա մրցութային ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։

Ճեմարանում իրականացվող «Հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու ձևավորման»  հեղինակային կրթական ծրագիրն ապահովելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն։

Դիմորդներն անցնում են հոգեբանական թեստավորում և հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու
  • մաթեմատիկա
  • օտար լեզու (անգլերեն)
  • ռուսաց լեզու
  • դիմորդի ընտրությամբ՝
  • բնական գիտություններ (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա՝ մեկ հարցաթերթով)

կամ՝

  • հասարակական գիտություններ (հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն՝ մեկ հարցաթերթով)

Ընդունելության գործընթացն իրականացվում է՝ համաձայն Ճեմարանի 2022-23 ուստարվա ընդունելության կանոնների, որոնք հրապարակված են  edu.nk.am   կայքում։

Սովորողների մրցութային ընտրությունն իրականացվում և ուղորդվում է Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից։ 

Ուսուցումն իրականացվելու է Երևանի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի կողմից ընտրված և համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ անցած ուսուցիչների կողմից։ Երկրորդ կիսամյակից ուսուցումը կազմակերպվելու է  հումանիտար, բնագիտական և տնտեսագիտական հոսքերով։

Ճեմարանում ուսումն անվճար է։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  1. դիմում (լրացվում է տեղում)
  2. ծնողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությունը (լրացվում է տեղում)
  3. սովորողի ծննդյան վկայականի պատճենը
  4. սովորողի հիմնական կրթության վկայականի պատճենը (10-րդ դասարան  ընդունվելու համար)  կամ 10-րդ դասարանի ամփոփաթերթիկի պատճենը (11-րդ դասարան ընդունվելու համար)
  5. երկու լուսանկար (3×4 չափսի)
  6. դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի կամ ակադեմիական այլ  նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում):

●     Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 5-16-ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00,  ք. Ստեփանակերտ, Թումանյան 48 հասցեում (ԱՀ ԿԳՄՍՆ շենք)։

●  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 097700908 կամ 094081330 հեռախոսահամարներին։

●        Ընդունելության քննությունների ձևանմուշները հրապարակված են https://shirakatsy.am կայքում։

  • «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը ստեղծվել է 2022-ին, Արցախի Հանրապետության կառավարության և կրթական ծրագրի հեղինակի կողմից՝ Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի օրինակով։
  • Ճեմարանի  տեսլականն է՝ «Ապահով, աջակցող և հոգատար կրթական միջավայրում ազգային հենքի վրա կերտել հայրենիքին արժանի, բանիմաց, բարձր բարոյական արժեքներ կրող քաղաքացու, որը, վստահ իր ուժերին, պատրաստ է շարունակական պայքարի և նախաձեռնողականության միջոցով աշխարհը դարձնել խաղաղ, կայուն և ներդաշնակ»։
  • Ճեմարանում ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է երկարացված օրվա աշխատակարգով։ Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի։

«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր» ՓԲԸ 2022-2023 ուստարվա ընդունելության կանոնները՝ ստորև👇