ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մանկավարժական աշխատողներին և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Երկարօրյա դպրոց» (1-9-րդ դասարաններ) ծրագրի մանկավարժական աշխատողների նախնական ընտրության հարցազրույցներին: Այս փուլում ընգրկված են Ստեփանակերտի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրը, Վաղուհասի և Առաջաձորի համայնքների դպրոցները։ Երկարօրյա ծրագրի մանկավարժական աշխատողները պատասխանատու են լինելու տարրական և միջին դպրոցի երկարօրյա ծրագրի կազմակերպման և իրականացման համար:

«Երկարօրյա դպրոց» ծրագրի հնարավորություններին և գործիքներին ծանոթանալու համար առաջիկայում կազմակերպվելու են համապատասխան վերապատրաստումներ, որից հետո կկազմակերպվի մրցույթ:

● Թափուր տեղերը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն մանկավարժական կրթություն։

● Երեխաների հետ աշխատելու մեթոդների, հնարների և տեխնոլոգիաների իմացություն:

● Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։ Microsoft Word, Power Point ծրագրերի իմացությունը պարտադիր է:

● Հայերեն բանավոր և գրավոր խոսքին տիրապետելու բարձր մակարդակ։

● Կազմակերպչական-վարչարարական ունակություններ, վերլուծական կարողություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն, նորարարական և ստեղծագործական հմտություններ։

Պաշտոնը ենթադրում է ներգրավվածություն ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի կրթադաստիարակչական աշխատանքներում: Մանկավարժական առավելագույն փորձառությունը և օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Մրցույթի արդյունքում հավասար միավորների դեպքում՝ նախապատվություն կտրվի պատերազմի հետևանքով տեղահանված, մանկավարժի որակավորում ունեցող անձանց։

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին ☎️047-94-91-25

hyArmenian