ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագծի մասնակիցներին — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագծի մասնակիցներին

Հուլիսի 27-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորած պատվիրակությանը, որն այս օրերին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ իրականացնում է «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը։

Արամ Սաթյանի, Մարտին Վարդազարյանի, Էդգար Գյանջումյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Ղազարյանի, Վահե Հայրապետյանի, Էդմոնդ Մակարյանի, Լուսինե Կզոչյանի, Մարիա Խանդանյանի, Արմեն Մկրտչյանի, Արման Աբրահամյանի մասնակցությամբ համերգներ են տեղի ունեցել Աղավնոյում, Ճարտարում և Մարտունիում։

Հուլիսի 27-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացավ նախագծի եզրափակիչ համերգը։

ԿԳՄՍ նախարարը, արժևորելով անվանի երաժշտագետների նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նրանց Արցախի մշակութային կյանքում աշխուժություն մտցնելու համար։