ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ

Շուշիի Դ. Ղազարյանի անվան դպրոցը (Shushi Music Academy INC. ) կատարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն 1-12-րդ դասարաններում։

-Դպրոցում գործում է նախապատրաստական խումբ (ժամը 9։00-16։00)։ Դպրոցը մասնագիտացված է երաժշտական ուղղությամբ (առկա են դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, կլարնետի, շեփորի, շվիի, դուդուկի, դհոլի, վոկալի դասարաններ, ինչպես նաև փողային նվագախումբ և օպերայի դասարաններ)։

-Երաժշտական բաժիններում սովորող աշակերտները ստանում են անվճար նախաճաշ և ճաշ, ուսման առաջավորները` կրթաթոշակ։

-Դպրոցում առկա է նաև տրանսպորտային միջոց («Գազել» մակնիշի), որը Ստեփանակերտի արվարձաններում ապրող երեխաներին առավոտյան հասցնում է դպրոց, իսկ նախապատրաստական, տարրական դասարանների աշակերտներին` դպրոցից տուն։

-Դպրոցում գործում է նաև երկարօրյա խումբ՝ աշխատող ծնողների երեխաների համար (ժամը 12։00-16։00)։

Օրվա առաջին կեսին անցկացվում են հանրակրթական, իսկ երկրորդ կեսին` երաժշտական դասերը։

Դիմումներն ընդունվում են ս.թ օգոստոսի 20-ից, հասցե` Տիգրան Մեծ 26, ☎️հեռ. 097282690, 047960359