ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Հուլիսի 18-ից 31-ը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվում «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ժանրերում։ Ծրագիրն իրականացվում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Հայաստանի Հանրապետությունից ու  Սփյուռքից ժամանած դասախոսների,  ակադեմիայի լավագույն սաների մասնակցությամբ «Զարթոնք» ակադեմիան այս օրերին մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում կազմակերպում է համերգներ:

Ստորև ներկայացնում ենք համերգների ժամանակացույցը.

Գալա համերգ — հուլիսի 25, ժամը՝ 19:00, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատ:

Ժողովրդական երգի համերգ — հուլիսի 26, ժամը՝ 19:00, Մարտունու մշակույթի կենտրոն:  Ղեկավար՝ Արտեմ Խաչատուր:

Դասական համերգ — հուլիսի 27, ժամը՝ 17:00, Կոմիտասի անվան երաժշտական ​​դպրոց: Ղեկավարներ՝ Տիգրան Բերքելյան, Սենորա Գյուլբուդաղյան, Կարինե Մկրտչյան, Վան Արմենյան, Սեւակ Ավանեսյան, Մարտիկ Բազարյան:

Ժողովրդական երգի համերգ — հուլիսի 27, ժամը՝ 20:00,  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարացք: Ղեկավար՝ Արտեմ Խաչատուր:

Ջազ համերգ — հուլիսի 28, ժամը՝ 19:00, Սայաթ-Նովայի անվան երաժշտական ​քոլեջ: Ղեկավարներ՝ Արտյոմ Մանուկյան, Տիգրան Սուչյան:

«Զարթոնք» երաժշտական ակադեմիայի հաշվետու համերգ — հուլիսի 30, ժամը՝ 19:00, Մշակույթի և երիտասարդության պալատ:

Մուտքն ազատ է:

hyArmenian